BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են...

Ասում են...
15.12.2015 | 00:48

...թե իշխող կուսակցությունը փորձելու է ամբողջովին «վերաձևել» իր թիմն ու խաղի կանոնները` 2017 թվի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Մեր տեղեկություններով` «համապատասխան» մարդիկ արդեն իսկ աշխատում են այն թիմի ու թեկնածուների «քարտեզների» վրա, որոնցով ՀՀԿ-ն կկարողանա դառնալ մրցակցային: Իշխանությունը որոշել է աշխուժացնել երիտասարդական կառույցները, ինչպես արել է հակընդդեմ ճամբարը, ինչպես նաև յուր երիտասարդներին «ներդնել» այդ հակընդդեմ կառույցների մեջ, որպես «տրոյական ձի»: Ասում են նաև, որ թեև Սերժ Սարգսյանն ապագա «տեսլականների» մասով դեռ իր խաղաքարտերը չի բացում և, ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչև վերջին վայրկյանը` ցուցակը կազմելը, չի էլ բացելու, այնուհանդերձ, որոշ «ամենագետներ» արդեն իսկ տեղյակ են նրա մտադրությունների մասին:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ